«Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոնն» իր ծրագրերն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով․
Աութսթաֆինգ
«Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոնի» հիմնական գործնական ուղղություններից է աութսթաֆինգային ծառայությունները, որոնք Հայաստանում համեմատաբար նոր գաղափար են։
Աութսթաֆինգը /Outstaffing / անձնակազմի ընդգրկումն է արդեն գոյություն ունեցող և գործող մեկ այլ կազմակերպության աշխատակազմում։ Հաճախ կազմակերպությունն ինչ-ինչ պատճառներով ներկայացված չէ այլ երկրում, բայց ցանկանում է ունենալ անձնակազմ, ապա այդ խնդիրը լուծվում է աութսթաֆինգի շնորհիվ : Աութսթաֆինգը մի գործընթաց է, որտեղ աշխատողները պաշտոնապես գրանցված են որպես խորհրդատուի աշխատակիցներ և իրականացնում են աշխատանքները հաճախորդի համար ծառայության մատուցման պայմանագրի հիման վրա: Աութսթաֆինգի դեպքում գործատուի իրավունքներն ու պարտավորությունները օրինականորեն անցնում են աշխատանքային խորհրդատուին։ Խորհրդատուն պատասխանատու է աշխատանքային համաձայնագրերի կազմման, փաստաթղթերի պահպանման, աշխատավարձի հաշվարկի և վճարման, ինչպես նաև հարկային պարտավորությունների վճարման համար՝ համաձայն տվյալ երկրի գործող օրենսդրության
Աութսթաֆինգի /Outstaffing/ առավելությունները`
• աշխատակազմի քանակի նվազեցում
• աշխատակազմի ղեկավարմանը ուղղված աշխատքնաների ծավալի նվազեցում
• աշկատակազմի ծախսերի նվազեցում
• աշխատանքային վեճերի ռիսկերի բացակայություն, որոնք առաջանում են ծառայություն մատուցողի կողմից
• բազմամակարդակ մոտիվացիոն մեխանիզմերի ստեղծման հնարավորություն, օգտագործելով աշխատողների համար ոչ ֆինանսական դրդապատճառները, որպես ընկերության աշխատակազմի մեջ ներգրավվման միջոց
• տարաժամկետ աշխատանքային հարաբերությունների հնարավորություն
• մարդկային ռեսուրսների և հաշվապահական գործառույթների նվազեցում
Մենթորություն
Որպես սոցիալական բնույթի ձեռնարկություն մենք համոզված ենք, որ մենթորությունը հանդիսանում է «Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոնի» հաջողության գրավականներից մեկը, որի նպատակն է մենթորության մշակույթի ներմուծումը Հասյաստանի կրթական և գործարար միջավայր։ Այն մեծապես նպաստելու է նոր գործարար միջավայրի և կապերի հաստատմանը, տարբեր սերունդների միջև երկխոսության, փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտի ձևավորմանը, փորձի փոխանակմանը, երիտասարդության շրջանակներում գործարար իդեաների գեներացմանը և հզորացմանը։
Բիզնես և անձնական հմտությունների զարգացում և հզորացում
Կազմակերպվում են գործարարության և աշխատաշուկայի տարբեր ասպեկտներին վերաբերող դասընթացներ, սեմինարներ, հանդիպումներ և խոհրդատվություն։