«Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թ․ հոկտեմբերին որպես սոցիալական ձեռնարկություն։ «Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոնը» ծառայություններ և խորհրդատվություն է մատուցում կանանց և երիտասարդությանը՝ նպաստելով նրանց առջև ծառացած խնդիրների լուծմանը, մասնավորապաես, զբաղվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև աջակցում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը։
Մեր նպատակն է գործարար ծառայությունների միջոցով խթանել երիտասարդներին և կանանց՝ ներգրավելով նրանց ՀՀ հասարակական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում:
«Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոնն» իրականացնում է կրթական ծրագրեր, կազմակերպում է դասընթացներ, խորհրդատվություններ, քննարկումներ, հանդիպումներ, այլ միջոցառումներ ու ծրագրեր, որոնց միջոցով ընդգրկում է երիտասարդների և կանանց լայն շրջանակներ։
Founder and CEO
International Relations’ Coordinator