Ընթացիկ ծրագրեր

Կանանց մենթորական ծրագիր
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, «Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոնը» 2015 թ․ սեպտեմբերից սկսել են իրականացնել կանանց մենթորական ծրագրի 4-րդ շրջափուլը։ Մենթորները խորհուրդներ են տալիս կարիերայի վերաբերյալ, ներկայացնում են իրենց անձնական փորձը և օրինակ են ծառայում խոստումնալի երիտասարդ ուսանողուհիների համար: 2016-17 թթ. շրջափուլում 61 կին մենթորներ՝ տարբեր ոլորտների կայացած պրոֆեսիոնալներ իրենց խորհուրդներով ու փորձով կօգնեն տարբեր բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի 62 ուսանողուհիների, ինչպես նաև «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի և «Մեր տուն» կազմակերպության սաներին: Հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության գաղափարախոսությանը «Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոնը իր գործուն դերն է կատարել ծրագրի նախագծման և իրականացման բոլոր փուլերում, քանի որ մենք գտնում ենք, որ մենթորությունը առաջիկայում Հայաստանի տնտեսությունը իր հնարավորությունների սահմաններում խթանող և զզարգացնող գործիք / երևույթ կարող է դառնալ։

Լրատվական ծածկույթը